Վաղը Ծաղկաձորի «Մուլտի Հաուս» հյուրանոցում իր աշխատանքն է սկսելու «Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության» նախաձեռնած միջազգային համաժողովի լիագումար նիստը: Ապրիլի 26-ից մեր երկրում են մեծ թվով հասարակական կազմակերպությունների ղեկավարներ` ԱՊՀ անդամ և Բալթյան երկրներից:
Հավաստի տեղեկությունների համաձայն, համաժողովին ուղերձ է հղելու ՌԴ ընտրված նախագահ, վարչապետ Վլադիմիր Պուտինը: Տեղեկացնենք, որ«Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության» նախագահը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է:
Ի դեպ, «Հասարակական կազմակերպությունների դերը Եվրասիական միության կազմավորման խնդրում» միջազգային համաժողովը կայանում է Գ. Ծառուկյանի աջակցությամբ:
Փորձագետների գնահատմամբ՝ խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ նման միջոցառման անցկացումը չի կարող պատահականություն համարվել: Առավել ևս, պատահականություն չի կարող համարվել Վլ. Պուտինի ուղերձը` ուղղված Ծառուկյանի կողմից կազմակերպված և նրա աջակցությամբ տեղի ունենալիք միջոցառմանը:
Պուտինի ուղերձը` վաղը
Վաղը Ծաղկաձորի «Մուլտի Հաուս» հյուրանոցում իր աշխատանքն է սկսելու «Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության» նախաձեռնած միջազգային համաժողովի լիագումար նիստը: Ապրիլի 26-ից մեր երկրում են մեծ թվով հասարակական կազմակերպությունների ղեկավարներ` ԱՊՀ անդամ և Բալթյան երկրներից:
Հավաստի տեղեկությունների համաձայն, համաժողովին ուղերձ է հղելու ՌԴ ընտրված նախագահ, վարչապետ Վլադիմիր Պուտինը: Տեղեկացնենք, որ «Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության» նախագահը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: