«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) խիստ մտահոգված են վերջին հաղորդագրություններով հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ, ինչի հետևանքով զոհեր ու կորուստներ են արձանագրվել: Նման անմիտ գործողությունները խախտում են կողմերի՝ ուժի գործադրումից զերծ մնալու և ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու ստանձնած պարտավորությունները, միաժամանակ հակասելով 2012թ. հունվարի 23-ին նախագահներ Ալիևի և Սարգսյանի ընդունած համատեղ հայտարարության ոգուն:
Համանախագահները խստորեն դատապարտում են որևէ կյանքի կորուստը և վերահաստատում, որ խաղաղ բանակցային ճանապարհով հակամարտության կարգավորմանն այլընտրանք գոյություն չունի: Համանախագահները կոչ են անում հետևել 1994թ. հաստատված հրադադարի ռեժիմին և զերծ մնալ պատասխան քայլերից, որոնք կարող են հանգեցնել նոր լարվածության»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը