Ուսուցիչներն աշակերտներին խնդրել են դասերից հետո գնալ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ՀՀԿ հանրահավաքին
Մայիսի 6-ին կայանալիք ԱԺ ընտրություններին հետևող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը հրապարակել է երկրորդ միջանկյալ զեկույցը: Դրանում մասնավորապես ասված է. «Թեպետ ԸՕ-ի 18.6 հոդվածն արգելում է քարոզչությունը և քարոզչական նյութերի տարածումը մանկավարժական կազմի աշխատողների կողմից և ուսումնական հաստատություններում, այնուամենայնիվ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդները արձանագրել են մի շարք դեպքեր, երբ ուսուցիչները և ուսանողները ներգրավվել են ՀՀԿ-ի քարոզարշավում»։
Դիտորդները մասնավորապես նշում են, որ ապրիլի 11-ին Էջմիածնում ուսուցիչներն ու աշակերտները ազատ են արձակվել դասերից ՀՀԿ-ի հանրահավաքին մասնկացելու համար, իսկ ապրիլի 14-ին Արաբկիր համայնքում ուսուցիչներն աշակերտներին խնդրել են դասերից հետո գնալ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ՀՀԿ հանրահավաքին: