Քաղաքական

28.04.2012 11:19


Սպիտակցիները հող են նետել Սերժ Սարգսյանի ուղղությամբ

Սպիտակցիները հող են նետել Սերժ Սարգսյանի ուղղությամբ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ երեկ, երբ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Սպիտակ, քաղաքի բնակիչները, նրան տեսնելով, նրա ուղղությամբ հող են շպրտել՝ բղավելով, թե իրենք բնակարանների հետ կապված խնդիր ունեն, բայց այն չի լուծվում: Սարգսյանը, նկատելով քաղաքացիների վերաբերմունքը, այլայլված բարձրացել է բեմ ու սկսել կարդալ իր ելույթը՝ չնկատելու տալով, թե ինչ է կատարվում հրապարակում: Այս վերաբերմունքն ավելի է վրդովեցրել քաղաքացիներին, որվքեր սկսել են բարձր գոռալ: 

Սերժ Սարգսյանը ստիպված է եղել ելույթի ավարտից հետո մոտենալ ժողովրդին: Մարդիկ բողոքել են, որ այսքան տարիների ընթացքում իրենք բնակարան չեն ստանում: Սարգսյանն էլ նրանց է մեղադրել՝ ասելով.

«Դիմում չեք գրում կառավարությանը, որպեսզի ձեր հարցերը լուծվեն, դուք ասում եք՝ հիվանդանոցում եմ եղել, ժամանակ չեմ ունեցել դիմում գրելու: Դե, եթե մարդը ժամանակ չունի դիմում գրելու, որ գան, իր տունը կառուցեն, ապա պետությունն այստեղ քիչ անելիք ունի»:

Այս խորագրի վերջին նյութերը