Լրահոս

28.04.2012 11:36


Թեկնածուներին խոչընդոտելու փաստերով

Թեկնածուներին խոչընդոտելու փաստերով
 Ապրիլի 27-ին՝ ժամը 17։10-ին, ոստիկանության  Էրեբունու  բաժին  է ահազանգել  ՀԱԿ թիվ 13 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Վիոլետա Պետրոսյանը  և հայտնել, որ ժամը 14։20-ի սահմաններում՝ Մ. Խորենացու փողոցի թիվ 229 հասցեի մոտակայքում քարոզարշավի ժամանակ, անհայտ անձինք իրենց խոչընդոտել են:
Մեկնած օպերատիվ խմբին Վ. Պետրոսյանը հայտնել է, որ բնակիչներին քարոզչական նյութեր տրամադրելու ժամանակ իրեն են մոտեցել միջին տարիքի 7-8 տղամարդիկ և գոռգոռալով պահանջել հեռանալ, ինչի պատճառով քարոզարշավը դադարեցվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
 
***

Ապրիլի 27-ին՝ ժամը 18։05-ին, ոստիկանության  Մալաթիայի  բաժին  է ահազանգել  «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը և հայտնել, որ ապրիլի 27-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 92 մանկապարտեզում, ԿԸՀ թիվ 7 ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ, ընդհատել են իր ելույթը, ինչով խոչընդոտել են ԱԺ պատգամավորության թեկնածուի իր լիազորությունների իրականացմանը:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը