Լրահոս

28.04.2012 11:46


Ադրբեջանը ցանկանում է հայկական ֆիլմերի փառատոն անցկացնել

Ադրբեջանը ցանկանում է հայկական ֆիլմերի փառատոն անցկացնել

Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն վերահաստատել է իր մտադրությունը՝ Ադրբեջանում հայկական ֆիլմերի փառատոն անցկացնել։ Ալիզադեն հայտնել է, որ նման փառատոնի անցկացման գործընթացը փուլերով է լինելու։ Սկզբում՝ Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի չստացված փառատոնի նախաձեռնող Գեորգի Վանյանը պետք է Ալիզադեին փոխանցի այն ֆիլմերը, որոնք պետք է ցուցադրվեն։ Այնուհետև Ադրբեջանում դրանք պետք է թարգմանվեն, և միայն դրանից հետո կազմակերպվի այդ ֆիլմերի ցուցադրությունը։

Ալիզադեն հայտնել է, որ պատրաստվում է հանդիպել Վանյանի հետ այս տարվա ամռանը, Վրաստանում։ Ալիզադեի խոսքով՝ փառատոնը Ադրբեջանում կանցկացվի այս տարվա աշնանը։

Ալիզադեն նաև ընդգծել է, որ հայկական ֆիլմերի ցուցադրություն կազմակերպելը իր սեփական նախաձեռնությունն է, ու ինքը ոչ ոքից ֆինանսական և այլ աջակցություն չի ստացել։

Հիշեցնենք, որ նմանատիպ փառատոնի անցկացումը Հայաստանում տապալվեց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բազմաթիվ բողոքների ալիքի ներքո։

Այս խորագրի վերջին նյութերը