Միացյալ Նահանգներում ռուսաստացի հանրահայտ երգիչ Իոսիֆ Կոբզոնի համերգների կազմակերպիչները ապրիլի 27-ին Վաշինգտոնում հանդիպել են պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ` քննարկելու Կոբզոնին մուտքի արտոնագիր տրամադրելու հարցը, որը նրան մերժվել էր ապրիլի 24-ին:
40 րոպեանոց բանակցությունների ընթացքում ԱՄՆ արտաքին գերատեսչության իրավաբանական բաժնի ղեկավարին է տրամադրվել նամակ` խնդրելով վերանայել որոշումը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS գործակալությունը, «դիվանագետներն ընդունել են բողոքարկումը ու պնդել, որ Իոսիֆ Կոբզոնին արտոնագիր տրամադրելու հարցը մոտ ապագայում բարձր մակարդակով կվերանայվի»: Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան ամեն ինչ կանի` հասնելու նրան, որպեսզի Կոբզոնի ու մյուս ռուս քաղաքացիների վրայից հանվեն ԱՄՆ այցելելու արգելքները: Իր հերթին Կոբզոնը հայտարարել է, որ իրեն արտոնագիր չտրամադրելու հարցը նշանակում է «թքել Ռուսաստանի վրա»:
ԱՄՆ–ն կվերանայի Կոբզոնին մուտքի արտոնագիր տրամադրելու հարցը
Միացյալ Նահանգներում ռուսաստացի հանրահայտ երգիչ Իոսիֆ Կոբզոնի համերգների կազմակերպիչները ապրիլի 27-ին Վաշինգտոնում հանդիպել են պետդեպարտամենտի ներկայացուցիչների հետ` քննարկելու Կոբզոնին մուտքի արտոնագիր տրամադրելու հարցը, որը նրան մերժվել էր ապրիլի 24-ին:
40 րոպեանոց բանակցությունների ընթացքում ԱՄՆ արտաքին գերատեսչության իրավաբանական բաժնի ղեկավարին է տրամադրվել նամակ` խնդրելով վերանայել որոշումը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS գործակալությունը, «դիվանագետներն ընդունել են բողոքարկումը ու պնդել, որ Իոսիֆ Կոբզոնին արտոնագիր տրամադրելու հարցը մոտ ապագայում բարձր մակարդակով կվերանայվի»:
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան ամեն ինչ կանի` հասնելու նրան, որպեսզի Կոբզոնի ու մյուս ռուս քաղաքացիների վրայից հանվեն ԱՄՆ այցելելու արգելքները: Իր հերթին Կոբզոնը հայտարարել է, որ իրեն արտոնագիր չտրամադրելու հարցը նշանակում է «թքել Ռուսաստանի վրա»: