Լրահոս

28.04.2012 12:43


Քաղաքագետ. «Միակ զսպող հանգամանքը հայ զինվորն է»

Քաղաքագետ. «Միակ զսպող հանգամանքը հայ զինվորն է»

Այսօր քաղաքագետ Նարեկ Նալբանդյանը մեկնաբանել է երեկ Տավուշի մարզի Այգեպար–Մովսես գյուղերի միջև ընկած ճանապարահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողների սպանությունը. Երեք զինծառայողներ, նրանցից մեկիվ պատկանող ՎԱԶ 2107 ավտոմեքենայով երթևեկելիս հրազենային վնասվածքներ են ստացել և մահացել։

Նարեկ Նալբանդյանի կարծիքով, Ադրբեջանի այս սադրանքը շարունակությունն է «Եվրանեսթի» նիստի շրջանակներում Ալիևի հնչեցրած հակահայկական հայտարարությունների, դրանց հաջորդած Ալիևի հանդիպումների և Հայոց ցեղասպանության հիշատակման օրերին հրադադարի ռեժիմի խախտման պարբերաբար դեպքերի։

Նարեկ Գալստյանն ասել է, որ այս սպանությունը չի հետապնդել ոչ մի մարտական, մարտավարական նպատակ, քանի որ հակառակորդը ոչ դիրքային առաջխաղացում է կատարել, ոչ տեխնիկա վերցրել, ոչ էլ ենթակառուցվածք չեզոքացրել։ Քաղաքագետի խոսքով, Ալիևի միակ նպատակը եղել է ներքին քաղաքական ռեսուրսները մոբիլիզացնելը՝ «հայերի նկատմամբ ատելությունը սրելու և հայի, որպես արյունարբու թշնամու, կերպարը վառ պահելու միջոցով»։

Քաղաքագետն անդրադարձել է նաև միջազգային հանրության դիրքորոշմանը.

–Այն ինչպես եղել է, այնպես էլ շարունակվում է՝ հայտարարություններ, հայտարարություններ, անատամ կոչեր...միակ զսպող հանգամանքը հայ զինվորն է,–ասել է Նարեկ Գալստյանը։

Այս խորագրի վերջին նյութերը