Լրահոս

28.04.2012 21:57


Այսպես են հավատում, որ փոխելու են

Այսպես են հավատում, որ փոխելու են

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում Հանրապետական կուսակցությունը ձայն հավաքելու յուրօրինակ մեթոդ է ընտրել։ Կաշառք վերցնելու համար 9 տարի ազատազրկման դատապարտված ոմն Սևակ ժամանակին աշխատել է Աբովյան քաղաքում որպես քննիչ: Վերջինիս հորը ՀՀԿ-ից խոստացել են, որ եթե նա ՀՀԿ-ի օգտին 1000 ձայն բերի, ապա ուղիղ մայիսի 15-ին իր որդին կլինի ազատության մեջ։

Նշենք, որ կաշառք վերցնելու համար 9 տարի  ազատազրկման դատապարտված Սևակը 4 տարի արդեն անցկացրել է կալանավայրում։ Այսինքն, նրա հորը խոստացել են, որ մնացյալ 5 տարին չեղյալ կհամարեն՝ ՀՀԿ-ին 1000 ձայն ապահովելու դիմաց։ Ուստի նախկին քննիչի հայրը դռնեդուռ ընկած փորձում է ձայն հավաքել։

Մեր տեղեկություններով այս կոնկրետ փաստի կապակցությամբ արեն իսկ տեղյակ է պահվել միջազգային  դիտորդական առաքելություններին, որոնք խոստացել են, որ իրենց ուշադրության կենտրոնում կպահեն այս դեպքը և կհետևեն իրադարձությունների ընթացքին։  

Այս խորագրի վերջին նյութերը