Քաղաքական

29.04.2012 08:45


Հրանտ Մարգարյան. «Քվեն զենք է»

Հրանտ Մարգարյան. «Քվեն զենք է»

Երեկ Վանաձորում ՀՅԴ նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ քվեն զենք է, և եթե այն ճիշտ չօգտագործենք, կուղղվի մեր դեմ. 

«Քվեի զենքը ցնցումներ չի ենթադրում, արյունահեղություն չի ենթադրում, քվեի զենքը միայն առաջադիմություն է ենթադրում: Ուրեմն եկեք ճիշտ օգտագործենք այդ զենքը: Ժողովրդի համար դժվար է կողմնորոշվել, քանի որ բոլոր քաղաքական կուսակցությունները նույն բանն են ասում, սակայն ՀՅԴ-ն բոլոր չէ: ՀՅԴ-ն ունի ազգային հեռանկար, ազգային իղձեր, որ պիտի իրականացնի: Մենք ձևավորված կառույց ենք՝ 120 տարվա պատմությամբ:  Եվ այսօր մենք անձերի համար չենք ելել պայքարի: Մեզ համար տարբերություն չկա, թե մեզանից ով կգնա ԱԺ»,-ասել է Հ. Մարգարյանը::

Այս խորագրի վերջին նյութերը