Լրահոս

29.04.2012 15:35


Մահվան 3278 դեպքերի վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են, 299-ը` հերքվել

Մահվան 3278 դեպքերի վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են, 299-ը` հերքվել

2 թ. մարտի 27-ից մինչև ապրիլի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ ՔԿԱԳ մարմիններից, ԶԼՄ-ներից, նախընտրական շտաբներից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստացվել, ստուգվել  և մշակվել  է մահվան դեպքերի վերաբերյալ 4462 տեղեկություն:

 Ստուգման արդյունքում՝ մահվան 3278 դեպքերի վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են, 299-ը` հերքվել:
34 անձի մահվան վերաբերյալ տեղեկությունները հնարավոր չի եղել պարզել:
Ստուգման փուլում է գտնվում 99-ը:
752 անձի անհատական տվյալները առկա չեն եղել ՀՀ ընտրողների ռեգիստրում:
Այսպիսով, նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության և պրոֆիլակտիկ ծառայությունների ուժերով մշակվել են 4462 մահացած անձանց վերաբերյալ տեղեկություններ, որից 4363-ի ընթացքը լուծվել է, 99-ը գտնվում է ուսումնասիրության փուլում:
Ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ԱՎՎ-ում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է  134 ահազանգ` 196 անճշտության վերաբերյալ: Այսպես.
  1. ընտրացուցակներում ընդգրկված մահացած անձանց վերաբերյալ-19, 
  2. ընտրացուցակում առկա, սակայն հաշվառում չունեցող անձի վերաբերյալ-1, 
  3. այլ անձի պատկանող բնակելի տարածությունում բնակության իրավունք չունեցող քաղաքացիների հաշվառման վերաբերյալ  - 40, 
  4. ՀՀ-ից դուրս գտնվող, սակայն ցուցակում ընդգրկված լինելու վերաբերյալ-9, 
  5. հաշվառված, սակայն ցուցակներում ընդգրկված չլինելու վերաբերյալ-61, 
  6. հասցեի բացակայության վերաբերյալ-1, 
  7. ընտրական գործընթացի, քվեարկության կարգի, անճշտությունների շտկման, ինչպես նաև լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ-65:

Բոլոր ահազանգերը պատշաճ կերպով ստուգվել են, հայտնաբերված անճշտությունները շտկվել են, իսկ խորհրդատվական հարցերին տրվել են սպառիչ պարզաբանումներ:

ՀՀ ոստիկանությունը վերստին հիշեցնում է. չկա մի դեպք, երբ համապատասխան ատյաններից մահացած անձանց վերաբերյալ տեղեկություններ ստացված լինեն և ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը բնակչության պետական ռեգիստրից նրանց տվյալները հանած չլինի:
  ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը