Լրահոս

29.04.2012 14:48


Մայիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգին կազդարարի հերթական տարեշրջանի բացումը

Մայիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգին կազդարարի հերթական  տարեշրջանի բացումը

Մայիսի 1-ին, ընդունված ավանդույթի համաձայն, Երևանի կենդանաբանական այգին կազդարարի տարեշրջանի պաշտոնական բացման մասին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այդ օրը երեխաների մուտքը կենդանաբանական այգի կլինի անվճար:

Առավոտյան ժամը 9:00-ից Այգու մուտքի մոտ երեխաներին կդիմավորեն հայտնի հեքիաթների հերոսները: Թատերական ու երաժշտական միջոցառումները կսկվեն ժամը 11-ից և կշարունակվեն մինչև 16:00-ը: Օրվա տարբեր ժամերի այգում իրականացվող <> ծրագրի շրջանակում այցելուները կարող են հետևել տարբեր կենդանտեսակների այլընտրանքային` բնականին ավելի մոտ կերակրման գործընթացին:

Կիրականացվի նաև սողունների, ծովախոզուկների և ճագարների բացօթյա տեղեկատվական ցուցադրություն, որի ընթացքում այցելուները հնարավարություն կունենան ոչ միայն մոտիկից տեսնելու կենդանիներին, այլև իրենց հարցերն ուղղելու մասնագետներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը