Լրահոս

29.04.2012 15:20


Մաշտոցի պուրակում բնապահպան ակտիվիսներից մի քանիսին ոստիկանությունը բերման է ենթարկել

Մաշտոցի պուրակում բնապահպան ակտիվիսներից մի քանիսին ոստիկանությունը բերման է ենթարկել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր, ժամը 12:00-ին Մաշտոցի պուրակում ապամոնտաժող բրիգադներն նախաձեռնել էին կիսակառույց կրպակների ապամոնտաժման աշխատանքները: Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ապամոնտաժող բրիգադին հորդորել էր անօրինականությունների չդիմել ոստիկանների նկատմամբ և ակցիան չվերածել բախումների: Երիտասարդ ակտիվիստները պուրակում շուրջօրյա գործողություններ իրականացնելու համար տեղադրել են երկրորդ վրանը`  առաջին վրանը ոստիկանները հանել էին:

Ակտիվիստներից`  Գոռ Հակոբյանին, Եղիա Ներսիսյանին, Վահրամ Սողոմոնյանին, Արման Յարալյանին, Գևորգ Սաֆարյանին և Կարեն Հարությունյանին ոստիկանները տարել են բաժին: Բերման է ենթարկվել առաջին բրիգադի անդամ Արմեն Հովհաննիսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը