Լիլիթ Գալստյան. «Բռնաբարված իրավունքներով ենք մենք ապրում »
Մալաթիա-Սեբաստիա համայնքում կազմակերպած հանրահավաքի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ մայիսի 6-ին մեզանից յուրաքանչյուրը բացառիկ կարևոր ընտրության առջև է կանգնելու: Այդ ընտրության ժամանակ ՀՅԴ-ն առաջարկում է հեղափոխական ծրագիր` նախևառաջ արժեքների հեղափոխություն: «Այն հայ մարդուն է ուղղված մեր արժեքների հեղափոխությունը, ով պետք է ամուր` երկու ոտքով կանգնի սեփական հայրենիքի հողին, և երբեք ո’չ իր, ո’չ իր զավակների ու ընտանիքի հեռանկարը չփորձի Հայաստանի սահմանից դուրս տեսնել: Համբերությունը սահման ունի, հայի արժանապատվությունը ոտնահարելը սահման ունի: Իսկ հայերիցս յուրաքանչյուրն իր ապագան իր սեփական հողում է ուզում տեսնել: Իսկ այսօր ի՞նչ վիճակում է ապրում հայ մարդը: Այո’, բռնաբարված իրավունքներով ենք մենք ապրում»,- հայտարարել է Լիլիթ Գալստյանը: