Լրահոս

30.04.2012 09:40


Ակտիվիստներն ազատ են արձակվել

Ակտիվիստներն ազատ են արձակվել

Ապրիլի 29–ին՝ ժամը 12:00-ին, Մաշտոցի պուրակում ակտիվիստները նախաձեռնել էին կիսակառույց կրպակների ապամոնտաժման աշխատանքները: Նրանցից Գոռ Հակոբյանին, Եղիա Ներսիսյանին, Վահրամ Սողոմոնյանին, Արման Յարալյանին, Գևորգ Սաֆարյանին և Կարեն Հարությունյանին ոստիկանները տարել էին ոստիկանության Կենտրոնականի բաժին: Բերման էր ենթարկվել նաև առաջին բրիգադի անդամ Արմեն Հովհաննիսյանը:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ այժմ բերման ենթարկված բոլոր ակտիվիստներն ազատ են արձակվել: 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը