Լրահոս

30.04.2012 09:45


Ոստիկանության պարզաբանումը

Ոստիկանության պարզաբանումը
2012թ. ապրիլի 28-ին  www.hetq.am  կայքում հրապարակվել են մարդու իրավունքների  պաշտպան Կարեն Անդրեասյանի դատողությունները` ընտրացուցակներում մահացած անձանց տվյալների առկայության վերաբերյալ:
Մասնավորապես` մարդու իրավունքների պաշտպանը «վատ վարչարարության արդյունք է» որակել մաքուր ցուցակների բացակայությունը:
Գտնում ենք, որ նման եզրահանգումը չի բխում բնակչության պետական ռեգիստրի մասին ՀՀ օրենսդրությունից  և համապատասխան իրավակիրառական պրակտիկայից:
Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական  ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» 14 հուլիսի 2005թ. 1231-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 22-րդ կետի համաձայն, մասնավորապես, անձի անհատական հաշվառման տվյալներն արխիվացվում են անձի մահվան կամ դատարանի որոշմամբ մահացած ճանաչվելու դեպքում: Հիշյալ որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն մահվան փաստը հավաստող փաստաթղթի տվյալները, քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, բնակության վայրի (կացարանի) հասցեն բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնին է տրամադրում` Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարարությունը:
Անձնագրային և վիզաների վարչությունում չի գրանցվել որևէ դեպք, երբ սահմանված կարգով և ժամկետում գործակալությունից ստացվի մահացած անձի վերաբերյալ տվյալ և ռեգիստրում համապատասխան անձի անհատական տվյալները չարխիվացվեն: Մահացած անձանց տվյալները ընտրացուցակներում հայտնվում են միայն մահացածի ազգականի կամ շահագրգիռ անձի կողմից մահը չգրանցելու կամ օրենսդրությամբ սահմանված կարգով մահացած անձի անձնագիրը ՔԿԱԳ ստորաբաժանում  չներկայացնելու դեպքերում:
 
ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը