Քաղաքական

30.04.2012 10:02


Փաշինյանը` Դալլաքյանին. «Արա, Վիկտոր, բա դու մա՞րդ ես, ա՛յ անինքնասեր»

Փաշինյանը` Դալլաքյանին. «Արա, Վիկտոր, բա դու մա՞րդ ես, ա՛յ անինքնասեր»

Վանաձորցիների հետ նախընտրական հանդիպման ժամանակ ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀԿ–ի համամասնական ցուցակում ընդգրկված և ՀՀԿ–ի կողմից Վանաձորում պատգամավորության թեկնածու առաջադրված Վիկտոր Դալլաքյանին և նախկինում նրա ընդդիմադիր հայտարարություններին։

–Արա, Վիկտոր, բա դու մա՞րդ ես։ Բա դու գետինը չե՞ս մտնում։ Դու ո՞նց ես մտնում Վանաձոր: Ա՛յ անինքնասեր։ Արա, բա դու նամուս չունե՞ս, թասիբ չունե՞ս։ Նույն Վիկտորը չէ՞ր, որ 2007-ի ընտրություններին վանաձորցիներին բացատրում էր, թե ինչի են վատ ապրում, թոշակառուն ինչի է պակաս թոշակ ստանում։ Ասում էր, որ Սերժը գնում է Մոնտե-Կառլոյում, կազինոյում ստավկա դնում, կրվում, դրա համար էլ դուք քիչ եք ստանում։ Հիմա Վիկտորը Սերժի դրած ստավկեքի ֆիշկեքը իրա պլակատին ա դրել,-հայտարարել է Ն. Փաշինյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը