Լրահոս

30.04.2012 11:27


Դամասկոսում գնդագոծվել է Սիրիայի Կենտրոնական բանկի շենքը

Դամասկոսում գնդագոծվել է Սիրիայի Կենտրոնական բանկի շենքը

Ապրիլի 30-ի ուշ գիշերը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում նռնականետից գնդակոծվել է երկրի Կենտրոնական բանկի շենքը, զոհեր և վիրավորներ չկան: Սիրիայի լրատվամիջոցները հայտնում են, որ Կենտրոնական բանկի շենքը «աննշան վնասվածքներ» է ստացել :

Ապրիլի 30-ին մի խումբ անհայտ անձինք հարձակում են գործել նաև ոստիկանական պարեկի վրա, որի հետևանքով վիրավորվել է 4 ոստիկան: Սիրիայի իշխանությունները կատարվածի համար պատասխանատու են համարում «ահաբեկչական խմբավորումներին»:

Սիրիայի հեռուստատեսությունը հայտնում է, որ երկրի անվտանգության ծառայություններն արդեն դուրս են եկել ոստիկանների վրա հարձակում գործած ահաբկիչների խմբի հետքի վրա: «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով ականատեսներին, հայտնում է, որ Սիրիայի մայրաքաղաքում գիշերվա ընթացքում մի քանի պայթյուն է եղել, և կրակոցներ են լսվել: 

Այս խորագրի վերջին նյութերը