Ավստրալացի միլիարդատեր Քլայվ Փալմերը որոշել է կյանքի կոչել իր երազանքը և կառուցել «Տիտանիկ» նավի կրկնօրինակը: Փալմերի մտահղացմամբ` նոր նավն արտաքնապես ոչնչով չի տարբերվի իր նախորդից: Սակայն, հաշվի առնելով «Տիտանիկի» ողբերգական ճակատագիրը, նոր «Տիտանիկը» կհամալրվի ամենակատարյալ տեխնիկայով` նորագույն նավիգացիոն համակարգերով և անվտանգության համակարգերով:
«Տիտանիկ 2»-ի կառուցումը Փալմերը պատվիրել է չինական «Ջինգլինգ» ընկերությանը: Փալմերի խոսքով` կառուցման աշխատանքները կսկսվեն հաջորդ տարվա վերջին և կավարտվեն 3 տարի հետո. 2016-ին «Տիտանիկը» պատրաստ կլինի:
Ակնկալվում է, որ նոր նավն իր նախորդի պես ուղևորափոխադրումներ կիրականացնի Ատլանտյան օվկիանոսով` ուղևորներին կտեղափոխի Եվրոպայից Հյուսիսային Ամերիկա և հակառակը:
Ավստրալացի միլիարդատերը կկառուցի «Տիտանիկի» կրկնօրինակը