Լրահոս

30.04.2012 12:22


Կատարվում է հետաքննություն

Կատարվում է հետաքննություն
 Ապրիլի 29-ին` ժամը 12:00-ին, Բասեն գյուղի գյուղապետ Համլետ Պետրոսյանը դիմել է ոստիկանության Ախուրյանի բաժին և հայտնել, որ նախորդ օրը երեկոյան` ժամը 19:00-ի սահմաններում, համագյուղացի Սասուն Ս.-ն իրեն դուրս է կանչել տնից, և համագյուղացի Ռաֆիկ Ա.-ի կողմից փակված և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղամիջյան ճանապարհը բացելու նպատակով միասին գնացել են ճանապարհի մոտ, որտեղ վիճաբանություն է առաջացել Ռաֆիկ Ա.-ի և Կամո Հ.-ի միջև:
Գյուղապետը միջամտել և փորձել է հարթել միջադեպը, սակայն այդ ընթացքում Կամո Հ.-ն բռունցքով մի քանի անգամ հարվածել է նրան և պատճառել մարմնական վնասվածքներ:
Համլետ Պետրոսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կամո Հ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը