Լրահոս

30.04.2012 12:42


ՊՆ. ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը

ՊՆ. ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը

Հղումներ անելով սեփական աղբյուրների և տեղեկությունների` որոշ լրատվամիջոցներով և սոցցանցերով ապատեղեկատվություն է տարածվում հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում փոխհրաձգության, հրադադարի ռեժիմը խախտելու, հայկական դիրքերը և բնակավայրերը գնդակոծելու հետևանքով զոհերի և վիրավորների վերաբերյալ:

Նման լուրեր տարածողներին խորհուրդ ենք տալիս ճշտել իրենց հասած տեղեկությունների հավաստիությունը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում, չտարածել չստուգված լուրեր և արհեստականորեն չսրել իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գոտում:

ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով: ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն հետևում է հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների է դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը