Լրահոս

30.04.2012 13:22


ՍԴ-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակը հրապարակելու սահմանադրականության հարցը կքննարկի մայիսի 5-ին

ՍԴ-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակը հրապարակելու սահմանադրականության հարցը կքննարկի մայիսի 5-ին

Հայաստանում ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները հրապարակելու ընդդիմության առաջարկի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարանի նիստը կկայանա մայիսի 5-ին` ժամը 10:00-ին:

Այս հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությամբ հանդես էին երեկ ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծած քաղաքական ուժերը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն: Սահմանադրական դատարան են դիմել ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի պատգամավորները:

Հաշվի առնելով հարցի հնչեղությունը` ՍԴ-ն որոշել է, որ գործի դատաքննությունը կընթանա բանավոր ընթացակարգով:

Քննարկման առարկա կլինի նաև դիտորդներին, վստահված անձանց իրավունքներին և լիազորություններին վերաբերող որոշ դրույթների սահմանադրականության հարցը:

Այս խորագրի վերջին նյութերը