Լրահոս

30.04.2012 15:00


ՊՆ նախարարն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

ՊՆ նախարարն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

 Ս.թ. ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև գոյություն ունեցող բազմաբնույթ հարաբերությունները, նշել, որ 20-ամյա համագործակցության ընթացքում կողմերն իրականացրել են բազմաթիվ ծրագրեր և նախատեսում են առաջիկայում ընդլայնել համագործակցությունը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին, խոսվել է տարածաշրջանային անվտանգության ընկալման ընդհանուր մոտեցումների, առկա հակամարտությունների լուծման ուղիների ու դրանց վերաբերյալ կողմերի դիրքորոշումների մասին:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ իր դիվանագիտական առաքելության ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների սերտացմանն ու կապերի ամրապնդմանը նպաստելու համար:

Դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը նշել է, որ հայ-իրանական ռազմավարական հարաբերությունները բխում են ինչպես երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքից, այնպես էլ երկու ժողովուրդների պատմամշակութային ընդհանրություններից:

Ս. Օհանյանը դեսպանին մաղթել է հաջողություններ և հույս հայտնել, որ նա իր հետագա գործունեության ընթացքում նույնպես կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:

Այս խորագրի վերջին նյութերը