Լրահոս

30.04.2012 15:30


ԵԱՀԿ գրասենյակը կազմակերպում է աշխատաժողով պրոբացիայի չափորոշիչների վերաբերյալ

ԵԱՀԿ գրասենյակը կազմակերպում է աշխատաժողով պրոբացիայի չափորոշիչների վերաբերյալ

 Այսօր Երևանում կայացած աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին պրոբացիայի միջազգային չափորոշիչները, ինչպես նաև ԵԱՀԿ այլ երկրների լավագույն փորձը: 

 Միջոցառումը կազմակերպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակըՀԿ-ի հետ համատեղ` վերջինիս Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում: Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել միջազգային չափորոշիչները` օգնելու ուրվագծել պետական կառույցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների տեսլականը Հայաստանում ներդրվելիք պրոբացիոն ծառայության կառուցվածքի վերաբերյալ:

 , նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը:

 

Պրոբացիայի եվրոպական կազմակերպության նախագահ Մարկ Սերոնը, ով հանդես էր եկել որպես հիմնական զեկուցող, ներկայացրեց պրոբացիայի եվրոպական ծառայության համակարգերի զարգացումը և պրոբացիոն աշխատանքի հիմնական սկզբունքներն ու վարքականոնը: Նա նաև անդրադարձավ պրոբացիայի եվրոպական մոդելի օրենսդրական հիմքերին և պրոբացիոն ծառայության համակարգերի կազմակերպման հարցերին: 

 ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը հավելեց.։

 

Աշխատաժողովին մասնակցեցին ՀՀ արդարադատության նախարարության, Նախարարության քրեակատարողական վարչության, Իրավաբանական դպրոցի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և թեմայով հետաքրքրվող գիտահետազոտական շրջանների ներկայացուցիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը