Լրահոս

30.04.2012 15:44


Արամ Մանուկյան. «Լոռիում 163 դպրոցների տնօրեններից 160-ը ՀՀԿ–ական է»

Արամ Մանուկյան. «Լոռիում 163 դպրոցների տնօրեններից 160-ը ՀՀԿ–ական է»

ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ անդամ, թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Արամ Մանուկյանն այսօր հրավիրված ասուլիսում դատախազության ուշադրությունն է հրավիրել այն փաստին, որ Լոռիում 163 դպրոցների տնօրեններից 160-ը ՀՀԿ–ական է, իշխանությունն էլ ընտրությունների հարցում նախկինի պես է աշխատում, բայց այժմ արդեն ավելի տակից։

–Մուզմուզ մեթոդի են անցել, բացահայտ չեն անում: Հիմա 100 հոգի մեկ սենյակում է գրանցված։ Օրենքը դա թույլ է տալիս, ինչքան էլ ուզում ես պատռվի,–ասել է նա՝ ավելացնելով, որ ՀՀԿ-ն գործում է հիմնականում փողոցային և թաղային քրեական հեղինակությունների միջոցով։

ՀԱԿ–ը բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել։ Մասնավորապես Արաբկիրի ընտրացուցակում 15 տարի առաջ մահացած 150 մարդու անուն է հայտնաբերել:

Ա. Մանուկյանը նշել է նաև, որ ապրիլի 29-ին ՀԱԿ–ն ավարտել է իր նախընտրական այցելությունները մարզեր, 33 հանդիպում անցկացրել այնտեղ, իսկ ՀԱԿ–ի եզարափակիչ հանրահավաքը տեղի կունենա մայիսի 3-ին Երևանում:

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի առողջականին, Արամ Մանուկյանն ընդգծել է, որ նա երկարատև ճանապարհ գնալուց հետո ճնշման տատանում է ունեցել, բայց այժմ որևէ վտանգավոր, լուրջ բան չկա. Տեր–Պետրոսյանը բժիշկների հսկողության տակ է:

–Հուսանք, որ կմասնակցի մայիսի 3-ին կայանալիք ՀԱԿ հանրահավաքին,-ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը