Լրահոս

01.05.2012 00:15


Հրայր Կարապետյան. «Ես վստահ եմ, որ մայիսի 6-ին վիճակ է փոխվելու»

Հրայր Կարապետյան. «Ես վստահ եմ, որ մայիսի 6-ին վիճակ է փոխվելու»

 Արաբկիրում ՀՅԴ կազմակերպած հանրահավաքի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը հայտարարեց, որ Շուշիի ազատագրման 20-ամյակին իրենք կտոնեն ևս մեկ` ազգային գաղափարախոսության հաղթանակը ԱԺ ընտրություններում: «Եվ եթե դուք բոլորդ նույն վստահությամբ գնաք մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին, ապա անպայման նրանք, ովքեր դեռեւս իրենց մտքում հույսեր են փայփայում, թե նորից վերարտադրվելու են, նորից իշխանության ղեկին են մնալու, ովքեր իրենց մտքում հույսեր են փայփայելու, թե իրենց բիզնեսը կրկնապատկելու և բազմապատկելու են խորհրդարանական մանդատ ստանալու ճանապարհով, ովքեր հույսեր են փայփայում, թե, ինչու չէ, նաև իրենց օտար տերերի պատվերներն են կատարելու` խաբեությամբ ստանալով ժողովրդի քվեն ու այդ մանդատները ձեռք բերելով, նրանք չարաչար սխալվում են: Ես վստահ եմ, որ մայիսի 6-ին վիճակ է փոխվելու»,- ասեց Հրայր Կարապետյանը:

Այս խորագրի վերջին նյութերը