Քաղաքական

01.05.2012 10:08


Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներին սպառնում են

Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներին սպառնում են

«Երկիրը» գրել է. «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողների կողմից ստեղծված «Ազատ ուսանողների ֆորումը» ստորագրահավաք է կազմակերպում համալսարանի ուսխորհրդի արտահերթ ընտրությունների պահանջով: Ստորագրահավաքը կազմակերպող ուսանողներից ոմանց հեռախոսահամարներին հաղորդագրություն է եկել` սպառնալից, վիրավորական, անվայելուչ խոսքերով: «Օրինակ` աղջիկներից մեկին գրել էին` վերջ տվեք այդ ամենին, թե չէ կբռնաբարենք ձեզ»,-«Երկիր»-ի հետ զրույցում ասել է ԵՊԼՀ ուսանողներից մեկը` հավելելով, որ հաղորդագրությունները արտասահմանյան համարներից են ուղարկվում: Սա դեռ ամենը չէ. ուսանողներին փակ համարներից զանգեր են կատարում և սպառնում

Այս խորագրի վերջին նյութերը