Ադրբեջանը ստանձնեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը
Այսօրվանից, մեկ ամիս ժամկետով, Ադրբեջանը ստանձնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը` այս պաշտոնում փոխարինելով ԱՄՆ-ին:
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհթիևը ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է թե, Ադրբեջանի անդամակցությունը Խորհրդին ոչ մի կերպ չի ազդի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վրա: Նա նշել է, որ Ադրբեջանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահության ժամանակ «օրակարգում կլինեն միջազգային խաղաղության ու անվտանգության աջակցությանը, ինչպես նաև Բալկաններում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում տիրող իրավիճակին նվիրված հարցեր»: Հիշեցնենք, որ իր պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանը 2011թ.-ի հոկտեմբերին ընտրվեց ՄԱԿ-ի ԱԽ անդամ` 2012-ի հունվարի 1-ից ստանալով ԱԽ-ի ոչ մշտական անդամի կարգավիճակ:
Ադրբեջանը ստանձնեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը
Այսօրվանից, մեկ ամիս ժամկետով, Ադրբեջանը ստանձնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը` այս պաշտոնում փոխարինելով ԱՄՆ-ին:
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհթիևը ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է թե, Ադրբեջանի անդամակցությունը Խորհրդին ոչ մի կերպ չի ազդի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վրա: Նա նշել է, որ Ադրբեջանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահության ժամանակ «օրակարգում կլինեն միջազգային խաղաղության ու անվտանգության աջակցությանը, ինչպես նաև Բալկաններում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում տիրող իրավիճակին նվիրված հարցեր»:
Հիշեցնենք, որ իր պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանը 2011թ.-ի հոկտեմբերին ընտրվեց ՄԱԿ-ի ԱԽ անդամ` 2012-ի հունվարի 1-ից ստանալով ԱԽ-ի ոչ մշտական անդամի կարգավիճակ: