Թիվ 11 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Արշակ Բանուչյանի և Հայ ազգային կոնգրես դաշինքի քարոզչական նյութերը բաժանելիս ապրիլի 30-ին հարձակման է ենթարկվել ընտրարշավին հետևող անկախ դիտորդ, «Հելսինկյան ասոցիացիայի» ներկայացուցիչ Արման Վեզիրյանը: Դեպքի վերաբերյալ Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Սեդրակ Սարգսյան փողոցում, մոտ 45 տարեկան մի տղամարդ նախ խոչընդոտել է քարոզչական նյութեր բաժանող ակտիվիստների աշխատանքը, հետո հարվածել Արման Վեզիրյանին:
Մենք խստորեն դատապարտում ենք անկախ դիտորդի, ինչպես նաև թեկնածուի համակիրների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունը: Միաժամանակ պատկան մարմիններից պահանջում ենք անհապաղ հայտնաբերել ու պատժել այդ բռնարարքի հեղինակին»:
Հարվածել է դիտորդին