Քաղաքական

01.05.2012 12:22


Վահան Հովհաննիսյան. «Միասնական ակցիաներ, միասնական դիրքորոշումներ հնարավոր են»

Վահան Հովհաննիսյան. «Միասնական ակցիաներ, միասնական դիրքորոշումներ հնարավոր են»

ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն անդրադարձել է 2013թ. նախագահական ընտրություններում իրենց մասնակցության ձևաչափին՝ իր թեկնածության առաջադրմանը, և նկատել.

–Բաներ կան, որ շատ անիրատեսական են ու քիչ հավանական:

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններից հետո փողոց դուրս գալուն, ապա նա ասել է, որ եթե խարդախությունը տեղի է ունեցել պետական մակարդակով, իշխանությունը լինի մեղավոր, ԿԸՀ-ն կամ այլ հանձնաժողովները,  բողոքի ալիքն անխուսափելի է, իսկ անհասցե և անհիմն բողոքը ոչ թե արդյունք է բերում, այլ զոհեր։ Իրավիճակը կթելադրի նաև՝ Ընտրությունների վերահսկման միասնական շատբի մաս կազմող ուժերը միասի՞ն դուրս կգան փողոց, թե՞ ոչ.

Միասնական ակցիաներ, միասնական դիրքորոշումներ հնարավոր են։ Իհարկե, խոսքը չի կարող գնալ միասնական բլոկի կամ ալյանսի մասին, դրա մասին խոսք չկա։ Ես չեմ ուզում կռահել այն,  ինչ դեռ չի եղել:

Սոցիոլոգիական հարցումների մասին հարցին էլ Վ. Հովհաննիսյանն անեկդոտով է պատասխանել։

–Սոցհարցում են փողոցում անցկացնում, մի քաղաքացու ասում են. «Դուք ո՞ւմ եք քվեարկելու»,– ասում է  Հանրապետականին,– «Լա՛վ,– ասում է,– չես ուզում, ճիշտը մի՛ ասա»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը