Նախընտրական քարոզչության շրջանակներում երեկ Ավան վարչական շրջան էր այցելել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ավանցիների խոսքերով՝ ՀՀԿ–ի նախընտրական շտաբներից երեխաներին, դպրոցի ուսուցիչներին, մանկապարտեզի դաստիարակներին, թաղապետարանի աշխատակիցներին են բաժանել ՀՀԿ–ի կարգախոսն ու տարբերանշանը պատկերող մեծ դրոշներ, դրոշակներ և փուչիկներ դրանք հանրահավաքի վայրում թափահարելու համար։ Մինչ Սերժ Սարգսյանի ժամանելը, ավանցիներին փորձել են «տաքացնել» հայ էստրադայի ներկայացուցիչները՝ Արամո և Էմմա Պետրոսյան, Էրիկ, Շուշան Պետրոսյան, Լիլիթ Կարապետյան և այլոք։ Համերգը շարունակվել է նաև Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո։ Ինչպես հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը, այնպես էլ «աստղերը» շարունակ փորձել են բարձրացնել հավաքվածների տրամադրությունը, անընդհատ կոչ արել բարձր ծափահարել, բայց հաջողության չեն հասել։ Նույնիսկ Շուշան Պետրոսյանը նկատել է. «Գիտե՞ք՝ մարզերում ինչ ակտիվ են, դե մի հատ ծափահարե՛ք»....
Քիչ ուշ համացանցումտեսանյութ է տարածվել, թե ինչպես են բնապահպաններըԱվանում տեղի ունեցած ՀՀԿ հանրահավաքի ժամանակ փորձել իրենց հուզող խնդիրների մասին բարձրաձայնել, սակայն մի շարք երիտասարդների կողմից հանդիպել են դիմադրության։
Այդ տեսանյութին անդրադարձել է նաև Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Արմենակ Դովլաթյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սկսեմ նրանից, որ այս նույն ժամանակ ես էլ էի Ավանում, և հենց հարակից շենքերում մեծամասնական ընտրակարգով թեկնածու, ինքնաառաջադրված ԳայանեԱռուստամյանի (նրան սատարում է ՀԱԿ-ը) հետ քարոզարշավ էինք անցկացնում, և տեսարանը իսկապես կարելի է ասել՝ «Սյուռ» էր...հարյուրներովերեխաներինբաժանելէինՀանրապետականիդրոշակներ, որոնցովուղղակիխաղումէին,խաղալուցբակերումգոռումէին «Լևո՛ն,նախագա՛հ»: Միմասըուղղակիգնացելէրհամերգի, իսկմիփոքր «նվիրված»հանրապետականներզարդարված, կարծեսգնացելէինպաշտոնականընդունելությանկամպագրևատրման,հագնվելէինըստ «պատշաճի»,ևդրանովանգամկարելիէրտարբերակելուղղակիժողովրդից, որիմիմեծքանակությունբերեցինհանրային, նշումեմ, հանրային`քաղաքայինենթակայությանավտոբուսներով: Տարբեր հետաքրքիր տեսարանները շատ էին, նշեմ մի շատ հետաքրքիր փաստ` մինչև այդ մենք երևի ավելի օգտավետ և արդյունավետ քարոզչության օր չենք ունեցել...առավել ևս՝ այն պահին, երբ ընդամենը 50-100մ հեռավորության վրա ելույթ էր ունենում Սերժ Սարգսյանը, և նրանց բաձրախոսների ձայնը հաճախ ստիպում էր մեզ և բնակիչներին ավելի բարձր խոսել, որ կարողանանք իրար լսել...»։
Ի դեպ, Ավանում տեղի ունեցած հանրահավաքը դեռ չավարտված՝ ՀՀԿ–ի դրոշակներն արժանացել են ՕԵԿ–ի դրոշակների ճակատագրին, այսինքն՝ հայտնվել են ասֆալտին և աղբամաններում։
Հանրահավաքում Սերժ Սարգսյանի ելույթից հետո էլ մի պապիկ դժգոհել է. «Ամեն ինչից խոսաց, ժողովրդից բան չասեց»։
Միջադեպ Ավանում ՀՀԿ հանրահավաքի ժամանակ
Նախընտրական քարոզչության շրջանակներում երեկ Ավան վարչական շրջան էր այցելել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Ավանցիների խոսքերով՝ ՀՀԿ–ի նախընտրական շտաբներից երեխաներին, դպրոցի ուսուցիչներին, մանկապարտեզի դաստիարակներին, թաղապետարանի աշխատակիցներին են բաժանել ՀՀԿ–ի կարգախոսն ու տարբերանշանը պատկերող մեծ դրոշներ, դրոշակներ և փուչիկներ դրանք հանրահավաքի վայրում թափահարելու համար։ Մինչ Սերժ Սարգսյանի ժամանելը, ավանցիներին փորձել են «տաքացնել» հայ էստրադայի ներկայացուցիչները՝ Արամո և Էմմա Պետրոսյան, Էրիկ, Շուշան Պետրոսյան, Լիլիթ Կարապետյան և այլոք։ Համերգը շարունակվել է նաև Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո։ Ինչպես հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը, այնպես էլ «աստղերը» շարունակ փորձել են բարձրացնել հավաքվածների տրամադրությունը, անընդհատ կոչ արել բարձր ծափահարել, բայց հաջողության չեն հասել։ Նույնիսկ Շուշան Պետրոսյանը նկատել է. «Գիտե՞ք՝ մարզերում ինչ ակտիվ են, դե մի հատ ծափահարե՛ք»....
Քիչ ուշ համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են բնապահպանները Ավանում տեղի ունեցած ՀՀԿ հանրահավաքի ժամանակ փորձել իրենց հուզող խնդիրների մասին բարձրաձայնել, սակայն մի շարք երիտասարդների կողմից հանդիպել են դիմադրության։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։
Այդ տեսանյութին անդրադարձել է նաև Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Արմենակ Դովլաթյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սկսեմ նրանից, որ այս նույն ժամանակ ես էլ էի Ավանում, և հենց հարակից շենքերում մեծամասնական ընտրակարգով թեկնածու, ինքնաառաջադրված Գայանե Առուստամյանի (նրան սատարում է ՀԱԿ-ը) հետ քարոզարշավ էինք անցկացնում, և տեսարանը իսկապես կարելի է ասել՝ «Սյուռ» էր...հարյուրներով երեխաներին բաժանել էին Հանրապետականի դրոշակներ, որոնցով ուղղակի խաղում էին, խաղալուց բակերում գոռում էին «Լևո՛ն, նախագա՛հ»: Մի մասը ուղղակի գնացել էր համերգի, իսկ մի փոքր «նվիրված» հանրապետականներ զարդարված, կարծես գնացել էին պաշտոնական ընդունելության կամ պագրևատրման, հագնվել էին ըստ «պատշաճի», և դրանով անգամ կարելի էր տարբերակել ուղղակի ժողովրդից, որի մի մեծ քանակություն բերեցին հանրային, նշում եմ, հանրային`քաղաքային ենթակայության ավտոբուսներով: Տարբեր հետաքրքիր տեսարանները շատ էին, նշեմ մի շատ հետաքրքիր փաստ` մինչև այդ մենք երևի ավելի օգտավետ և արդյունավետ քարոզչության օր չենք ունեցել...առավել ևս՝ այն պահին, երբ ընդամենը 50-100մ հեռավորության վրա ելույթ էր ունենում Սերժ Սարգսյանը, և նրանց բաձրախոսների ձայնը հաճախ ստիպում էր մեզ և բնակիչներին ավելի բարձր խոսել, որ կարողանանք իրար լսել...»։

7or.am