ՀՀԿ–ն քվե չունի։ Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ կուսակցությունն այդ առաջկա ԱԺ ընտրություններում չի հաղթահարի 5 տոկոսը։ Ցանկացած երկրում իշխանությունը միշտ էլ 10–ից 12 տոկոս «քնած» կարող է ունենալ և ՀՀԿ–ն բացառություն չէ, բայց վերջին տարիներին Հայաստանում արձանագրված հետընթացը հուշում է, որ այդ 10-12 տոկոսից ավել ՀՀԿ–ն իրականում չունի, ինչը նշանակում է, որ երկրում չի կարող պահպանվել այդ ուժի քաղաքական մենաշնորհը, այլապես պետք է խոսենք մեր ընտրողների մեծ մասի մազոխիստական հակումների մասին։
Նկատենք, որ տարատեսակ «սոցիոլոգիական» հարցումների միջոցով ՀՀԿ–ն արդեն նախապատրաստում է կեղծիքներ։ Այդ «հարցումներով» ՀՀԿ–ն 40 տոկոսից ավել ունի, իսկ ՕԵԿ–ը մոտ 10 տոկոս։ Կարծում եմ, որ այդ տոկոսները ցույց են տալիս «հարցման» պատվիրատուի ականջները և բացահայտում նրա ծրագրերը։
ՀՀԿ–ում շատ լավ գիտեն իրենց իրական վարկանիշի մասին, բայց մարտահրավեր են նետում հասարակությանն ու վերարտադրվելու խնդիր դնում։ Կստացվի՞ դա, թե՞ ոչ՝ կախված է քաղաքական մյուս ուժերից և ընտրողների քաղաքացիական գիտակցությունից։
ՀՀԿ–ի քաղաքական մենաշնորհի վերացմամբ շահագրգռված են բոլոր հիմնական ուժերը, որոնք տարբեր մոտիվացիաներից ելնելով առաջնորդվում են «Կոնսենսուս մինուս ՀՀԿ» ծրագրով։ Ընտրությունների վերահսկման միասնական շտաբի աշխատանքների մղիչ ուժն էլ «Ո՛չ ՀՀԿ–ի քաղաքական մենաշնորհին» ծրագիրն է և դա է պատճառը, որ իշխանություններն իրենց ենթակա լրատվամիջոցների, վարձկան «վերլուծաբանների» ու «ժառանգություն» կուսակցության միջոցով քննադատում են ԲՀԿ–ի, ՀՅԴ–ի ու ՀԱԿ–ի համատեղ աշխատանքը։
Ի դեպ, «ժառանգությունը» սկզբում դեմ չէր շտաբի աշխատանքներին մաս կազմելուն, բայց հետո գնաց Գալուստ Սահակյանի ճանապարհով ու լքեց դաշտը՝ Գեղամյանի մարմնավորած որակների հանգույն յուրօրինակ ծառայություն մատուցելով իշխանությանը։
«Ժառանգության» ներկայացրած փաստարկներից ստացվում է, որ իրենք կողմ են քաղաքական մենաշնորհի վերացմանը, բայց քանի որ ԲՀԿ–ն էլ է դրան կողմ արտահայտվում, ուստի իրենք «այդ պարը չին պարում»։ Թե ինչ պար է պարում Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «հերձումը» ցույց կտա։ Աստված տա, Րաֆֆի պարածը Չարենցի կամարի տակ ցույց տվածը լինի, այլ ոչ թե հեստապար։ Ինչևէ։
Թող զարմանալի չթվա, բայց ՀՀԿ–ի քաղաքական մենաշնորհի վերացմամբ շահագրգռված են նաև հանրապետականների վերնախավը ներկայացնող դեմքերի մեծ մասը։ Նրանք այդ մասին չեն բարձրաձայնում, բայց իրենց վարքով ցույց են տալիս, որ կողմ են քաղաքական դաշտում զսպումների ու հակակշիռների առկայությանը՝ ելնելով սեփական շահերից։ Տվյալ դեպքում ՀՀԿ–ի համեմատաբար առողջ թևի սեփական ու հանրային շահը, փաստորեն, համընկնում են, ինչը ողջունելի է։
«Ինչո՞ւ է ՀՀԿ–ում այդպիսի վիճակ ստեղծվել» հարցն ունի շատ պարզ բացատրություն։ Նախագահական նստավայրի նեղ թիմից դուրս գտնվող ՀՀԿ–ականներն էլ են հասկանում, որ Սերժ Սարգսյանի պատկերացրած կառավարման համակարգում որևէ մեկը չի կարող ինքնուրույն գործոն լինել և ինքնաբավ գործիչ համարվել, իսկ տնտեսության մեջ արձանագրվող գերկենտրոնացման միտումները կխորանան։ Բոլորն էլ տեսնում են, որ ՀՀԿ ղեկավարի պատկերացրած գործընկերային հարաբերությունները «հաճախորդային» բնույթի են։ Նախագահի համար բարոյական ուժ է համարվում ՕԵԿ–ը, իսկ նրա պատկերացրած քաղաքական գործչի օրինակելի կերպարները Արտաշես Գեղամյանն ու Վիկտոր Դալլաքյանն են։ Ելնելով այս ամենից՝ բնական է, որ նույնիսկ ՀՀԿ–ի ներսում գտնվող շատ–շատերը չեն ուզում այդ ուժի քաղաքական մենաշնորհի պահպանում, քանզի դա սպառնալիք է ոչ միայն մյուս քաղաքական ուժերի, այլ նաև Սարգսյանի նեղ շրջապատից դուրս գտնվող մարդկանց համար՝ անկախ այն բանից, թե որ կուսակցությունն են նրանք ներկայացնում։
Եվ այսպես, մայիսի 6–ին կայանալիք ընտրությունների գլխավոր ինտրիգն այն է, թե կկարողա՞ արդյոք ՀՀԿ–ն պահպանել քաղաքական մենաշնորհը, թե՞ ոչ։ Կարող ենք նաև հարցն այլ կերպ ձևակերպել՝ կկարողանա՞ն արդյոք Ընտրությունների վերահսկման միասնական շտաբի անդամներ ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն ու ՀԱԿ–ը թույլ չտալ ընտրակեղծիքներ։
Շատ չմնաց։ Մի քանի օրից ամեն ինչ կերևա։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Ընտրակեղծարարները և կեղծիքներին աջակցող շարքային քաղաքացիները պետք է լավ իմանան, որ քրեորեն պատժելի գործընթացների մեջ են ներքաշվում ու կարող են մինչև 7 տարի անցկացնել անազատության մեջ։ Օրենսգիրքն է այդպիսի պատիժ նախատեսում։
Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ այս անգամ պատժվողներ կլինեն, թեկուզև իմիտացիա ապահովելու համար։ Դե ուրեմն թող որոշ մարդիկ մտածեն, թե արժե՞ արդյոք մտնել ընտրակեղծիքային խաղերի մեջ և, ասենք, կրկնաքվեարկության մասնակցել։ Ամեն ինչ նկարահանվելու է և իրեղեն ապացույցների պակաս չի զգացվելու։
Կպահպանվի՞ ՀՀԿ–ի քաղաքական մենաշնորհը