Տնտեսական

01.05.2012 13:36


Հրաչ Բերբերյան. «Գյուղնախարարությունը զբաղվում է ամեն ինչով, բացի գյուղատնտեսությունից»

Հրաչ Բերբերյան. «Գյուղնախարարությունը զբաղվում է ամեն ինչով, բացի գյուղատնտեսությունից»

ՀՀ ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր լրագրողներին ասել է, որ ՀՀ գյուղնախարարությունը զբաղվում է ամեն ինչով, բացի գյուղատնտեսությունից, իսկ նախարար Սերգո Կարապետյանի մասին խոսելիս ասել է՝ 3-4 կուսակցության անդամ է եղել, պետական տարբեր պաշտոններ է ունեցել, հիմա էլ այդ կուսակցություն է սողոսկել։ Բերբերյանը վստահ է նաև, որ թեև գյուղնախարարն ՕԵԿ–ական է, սակայն գյուղերում այդ կուսակցությունը շատ ձայն չի հավաքի:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսական խնդիրներին, Բերբերյանը հայտնել է, որ հատկապես Արմավիրի և Արարատի մարզերի գյուղերում արդեն երկու տարի է՝ ծիրանենիները վարակված են սնկային հիվանդությունով, սակայն նախարարությունը որևէ քայլ չի ձեռնարկում։

–Եթե հիվանդության դեմ միջոցներ չձեռնարկենք, ապա կունենանք բերքի կորուստ, ինչպես երկու տարի առաջ. ծիրանենիների զգալի մասն էլ 2-3 տարի հետո կոչնչանա,-ընդգծել է նա՝ ավեացնելով, որ սնկային հիվանդությամբ սկսել են վարակվել նաև դեղձենիները: 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը