Լրահոս

01.05.2012 15:08


Սիրիայում 10 մարդ է զոհվել ռմբակոծության հետևանքով

Սիրիայում 10 մարդ է զոհվել ռմբակոծության հետևանքով

Այսօր` մայիսի 1-ի առավոտյան, Սիրիայի բանակը ռմբակոծել է Իդլիբ նահանգի Մաշմաշան գյուղը: Ռմբակոծության հետևանքով զոհվել է  10 մարդ, որոնցից  9-ը` մի ընտանիքի անդամներ: Նրանց տան վրա է ընկել հրետանային ռումբը:

Ավելի վաղ ահաբեկիչները հարձակում էին իրականացրել նույն նահանգի շրջկենտրոն Իդլիբ քաղաքի` անվտանգության ծառայությանը պատկանող շենքերի վրա:

Մեկնաբանելով Սիրիայում շարունակվող բռնությունները` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայի իշխանություններին և ընդդիմությանը ևս մեկ անգամ կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և սերտ համագործակցել Իդլիբ մեկնած միջազգային դիտորդների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը