Լրահոս

01.05.2012 16:08


«Թատրոն X» թատերական փառատոնը Շուշիում

«Թատրոն X» թատերական փառատոնը Շուշիում

Ապրիլի 30-ին «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնում բեմադրվեցին «Թատրոն X» թատերական փառատոնի ներկայացումները:

Փառատոնի շրջանակներում հանդիսատեսին ներկայացավ  Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնի դերասանական կազմը: Ներկայացվեցին «Հարության ժամանակը», բեմադրությունը` ըստ Ռոբերտ Եսայանի համանուն գրքի, և Հովհաննես Թումանյանի «Թռչուն ընկեցիկ» տիկնիկային ներկայացումը:

Հիշեցնենք, որ  Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվան պետական թատրոնը վերստեղծվել է  2008 թվականի հունվարին: Թատրոնի գեղարվեստական ղեկավար և բեմադրող ռեժիսորն է ԼՂՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանը:

Այս խորագրի վերջին նյութերը