Լրահոս

01.05.2012 17:21


Վարդան Օսկանյան. «Ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել»

Վարդան Օսկանյան. «Ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել»

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ  անդամ Վարդան Օսկանյանը Facebook–ի իր էջում անդրադարձել է  «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության այսօրվա վարկանշային աղյուսակի հրապարակմանը, որում Հայաստանի մամուլը դասվել էր «անազատների» շարքը.

«Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցը: Ցավալի է, որ Հայաստանը շարունակում է դասվել «անազատ» մամուլ ունեցող երկրների շարքին և 197 երկրների մեջ գրավում է 149-րդ տեղը՝ Անգոլայի և Պակիստանի միջև: Երբ Հայաստանում մամուլը նույնիսկ «մասամբ ազատ» չի դասակարգվում, ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել: Հիմա պատկերացրե՛ք՝ եթե մեր հեռուստատեսությունները նույն ազատությունն ունենան, ինչ ինտերնետային լրատվամիջոցները, որքան արագ Հայաստանը կդառնա նորմալ պետություն»,– մասնավորապես գրել է Օսկանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը