Լրահոս

01.05.2012 18:10


Հարբած աղջիկը երեք անգամ կծել է բուլդոգին

Հարբած աղջիկը երեք անգամ կծել է բուլդոգին

ԱՄՆ Իլինոիս նահանգի ոստիկանությունը բերման է ենթարկել աղջկա, ով գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ երեք անգամ կծել է անգլիական բուլդոգի։ «Chicago Tribune»–ը գրում է, որ 19-ամյա Անալիս Գարները (Analise Garner) անսթափ վիճակում վերադարձել է տուն, որից հետո վիճաբանել է 37–ամյա մոր հետ։  Աղջիկը բռունցքներով հարձակվել է մոր վրա, ինչից հետո, անհասկանալի պատճառներով, զայրույթը թափել է շան վրա։ Կենդանին չի արձագանքել աղջկա երկու հարձակումներին, սակայն երրորդ անգամ կծվելուց հետո անցել է հակահարձակման։ «Բուլդոգն ինքնապաշտպանվելիս, վերջիվերջո, կծել է Անալիսին»,–հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։

 

Այս խորագրի վերջին նյութերը