ԱՄՆ–ը և Աֆղանստանը ռազմավարական գործընկերության պայմանագիր են ստորագրել
ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման մայիսի 1–ի ուշ երեկոյան չհայտարարված այցով ժամանել էր Աֆղանստան։ Այցի ընթացքում Բարաք Օբաման և Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը ռազմավարական գործընկերության պայմանագիր են ստորագրել։ Պայմանագիրը պետք է Աֆղանստանից ՆԱՏՕ–ի զորքի դուրս գալուց հետո կարգավորի երկու երկրների հարաբերությունները։
Պայմանագրի համաձայն՝ ԱՄՆ–ն իր վրա է վերցնում Աֆղանստանի սոցիալ–տնտեսական զարգացման պարտավորությունը և աջակցելու է Աֆղանստանում անվտանգության ապահովմանը 2014–2024թթ.։ Այդպիսով՝ ամերիկյան զորքի մի մասը Աֆղանստանում կմնա 2014թ. հետո։ Ամերիկացի զինվորականների գլխավոր նպատակը լինելու է տեղի անվտանգության աշխատակիցների պատրաստումը և «Ալ–Քայիդա» ահաբեկչական ցանցի դեմ ռազմական գործողությունները։
ԱՄՆ–ը պարտավորվել է հրաժարվել Աֆղանստանում մշտական ռազմական կայաններից և դադարեցնել ռազմական ստուգումները աֆղանական բնակավայրերում։ Պայմանագրով ամրագրված է նաև, որ Աֆղանստանը ՆԱՏՕ–ի անդամ չհանդիսացող երկրների շարքում ԱՄՆ– դաշնակիցներից գլխավորն է։
Պայմանագիրը ստորագրելուց հետո Օբաման այցելել է Բագրամի ռազմական ավիաբազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորամիավորումները։ Օբաման զինվորներին շնորհակալություն է հայտնել ծառայության համար և հայտարարել է, թե Աֆղանստանում իրենց առաքելությունը դեռ ավարտված չէ։ Միաժամանակ, Օբաման խոստացել է, որ մինչև տարվա վերջը Աֆղանստանից կհեռանա 23 հազ. ամերիկացի զինվորական, և զինծառայողների թիվը կշարունակի կրճատվել։ Այժմ Աֆղանստանում է գտնվում 88 հազ. ամերիկացի զինծառայող։