Լրահոս

02.05.2012 09:59


Վահան Հովհաննիսյան. «Կառավարությունն անամոթաբար ուզում է վերահաստատվել իր դիրքերում»

Վահան Հովհաննիսյան. «Կառավարությունն անամոթաբար ուզում է վերահաստատվել իր դիրքերում»

Մայիսի 1–ին ՀՅԴ–ն նախընտրական հանդիպում է անցկացրել Հրազդանում։ Սա ՀՅԴ–ի վերջին մարզային հանրահավաքն էր։ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, թե մեր երկրում ով ասես մնացել է. չինովնիկ` ինչքան ուզես, չարչի` ինչքան ուզես, բայց աշխատավորությունը հեռացել է:

–Հայ մարդն իր ձեռքերով կարողանում է քարքարոտ երկրից դրախտ ստեղծել, բայց այդ դրախտից օգտվելու հնարավորությունից նրան զրկել են մի խումբ բռի մարդիկ,–ընդգծել է Վ. Հովհաննիսյանը՝ ավելացնելով, թե թեև այս կառավարությունն արդյունավետ կառավարելու ունակություն չունի, բայց անամոթաբար ուզում է վերահաստատվել իր դիրքերում.

Մի՛ մոռացեք` դուք ազատ ժողովուրդ եք, դուք երբեք ստրուկ չեք եղել և երբեք էլ չեք լինելու, մենք դա թույլ չենք տա: Մենք տեսնում ենք, որ ժողովուրդը կամաց-կամաց բարձրանում է ծնկից:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ նշել է՝ իրենց նպատակն է, որ Հայաստանում հրեշ չլինի.

Դրա համար անհրաժեշտ է ազգային պետություն: Դա նշանակում է, որ այն տարածքում, որ մենք ունենք` 42 հազար քառակուսի կիլոմետրում, կարող է ապրել ու զարգանալ 20-25 մլն մարդ:  Բայց մենք փչացրել ենք մեր տարածքները: Ինչո՞ւ պետք է մեր քաղաքացին գնա այլ երկրների խամ ու խոպան հողերը մշակի, երբ մենք էլ ունենք խամ ու խոպան հողեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը