Լրահոս

02.05.2012 10:03


Վստահված անձ. «Թիվ 1 ընտրատարածքում կեղծիքն ու անճշտությունները բազմապիսի են»

Վստահված անձ. «Թիվ 1 ընտրատարածքում կեղծիքն ու անճշտությունները բազմապիսի են»

ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հ. Քոչարյանին

Թիվ 1 ընտրատարածքի ԸԸՀ նախագահ Գ. Հայրապետյանին

Թիվ 1 ընտրատարածքում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում կատարվել է ընտրողների ցուցակների ճշգրտում բոլոր 35 ընտրատեղամասերում: Ճշգրտման ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ անճշտություններ, այդ թվում` մահացած անձանց, հանրապետությունից 1 տարուց ավելի ժամանակով, ընդհուպ մինչեւ 20 տարի ժամկետով բացակայող անձանց, բոլորովին անհայտ անձանց, երկքաղաքացիների, հատկապես Վրաստանի հայազգի քաղաքացիների ներառում ընտրացուցակներում: Ավելին, հայտնաբերվել են հասցեներ, որոնք իրականում գոյություն չունեն, կամ էլ բնակարաններ, որտեղ բնակվում են տասնյակից ավել անձինք: Ընտրացուցակներում միեւնույն բնակարաններում հաշվառվել են ինչպես տվյալ բնակարանի նախորդ, այնպես էլ ներկա սեփականտերերը: Կեղծիքն ու անճշտությունները բազմապիսի են եւ սրանցով չեն սահմանափակվում: Հատկապես մեծ անճշտություններ են հայտնաբերվել հանրակացարաններում, Բագրեւանդի տարածքում եւ այլն:

 Այսօրվա դրությամբ ամփոփված միայն 26 տեղամասային ընտրատարածքների ընտրացուցակներում հայտնաբերվել են ընդամենը 6212 անճշտություններ, այդ թվում` 138 մահացածներ, 1352 գտնվում են ՌԴ-ում, 190-ը գտնվում են ԱՄՆ-ում, 1785 գտնվում են արտասահմանյան այլ երկրներում, 1679-ը անհայտ անձինք են, որոնց հարեւանները չեն ճանաչում, 38-ը երկքաղաքացի են, այդ թվում 30-ը Ախլքալաքից եւ այլն: Անճշտությունների ամփոփման գործընթացը շարունակվում է:

 

Ընտրացուցակներում առկա այդ կեղծիքների եւ անճշտությունների բոլոր դեպքերի մասին անուն առ անուն տեղեկացված են ՀԱԿ եւ նրա կողմից առաջադրված մեծամասնական թեկնածու Գայանե Առուստամյանի վստահված անձինք` ձեռքներին ունենալով այդ անճշտությունների ցանկը: Հայտարարում ենք, որ քվեարկության օրը նշված վստահված անձինք օգտվելով ՀՀ Ընտրական Օրենսգրքի 33 հոդվածի 2-րդ մասով իրենց վերապահված իրավունքից, քվեարկության արդյունքները ամփոփելիս համեմատություններ կկատարեն ստորագրված ընտրացուցակների հետ եւ կկատարեն համապատասխան քաղվածքներ` ուրիշի տեղը քվեարկած անձանց, ինչպես նաեւ այդ փաստերը թույլատրած ՏԸՀ անդամներին ՀՀ քրեական եւ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերով համապատասխան պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Գայանե Առուստամյանի լիազորված անձ Գոհար Էգնատոսյան

Այս խորագրի վերջին նյութերը