երեկ, այնպես էիր ոգևորվել «Մաշտոցի պուրակ» քարոզչական շոուով, որ հերոսաբար ոտնատակ տվեցիր ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածն ամբողջությամբ, այն է՝ այդ ո՞ր իրավունքով /օրենքով/ «ցուցում» տվեցիր Երևանի «գերանկախ» քաղաքապետին /Հ.Գ./:
Էլ ինչի համար սահմանադրություն «փոխեցինք», Ավագանու «ազատ ու արդար» ընտրություններ կազմակերպեցինք...
Ի դեպ, այդ ապօրինությունները վաղուց պետք է լուծած լինեիր, այդ թվում, պատասխանատվության պետք է ենթարկված լինեին «շահագրգիռ մեղավորները»՝ ՀՀԿ ղեկավար մարմնի անդամներ Գ. Բեգլարյանը, Ե. Զաքարյանը, Վ. Այվազյանը, որոնց հանդեպ ճիշտ հակառակն ես կիրառել՝ բարձր պաշտոնների ես նշանակել:
Իսկ նրանց մեղքերը միայն Աբովյանական «բուդկաներով» չեն սահմանափակվում: Առնվազն հիշիր, գլխավոր դատախազի խնամու Նուշիկյանի ապօրինությունները, որից էլ փորձում ես պատգամավոր կերտել: Այ, «Տարոն ջան»-իդ առաջարկի, որ այդ հարցով էլ զբաղվի և 100-ից ավելի ընտանիքների իրավունքներ չանտեսի:
Ինչևէ, բազմիցս եմ խորհուրդ տվել, որ ընթերցես մեր Սահմանադրության 14.1-րդ հոդվածն, այն է՝ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Այսինքն, ամեն «ցուցում» չէ, որ կարող է անել պետության գլուխը, օրինակ, չի կարելի՝
- պետական միջոցներ վատնել հօգուտ ՀՀԿական շահերի,
- աշխատանքային պարտականություևնները կատարելիս ՀՀԿ քարոզել,
- աշխատանքային այցերով ցուցադրվել ԶԼՄ-ներում և այլն:
Այնպես որ, խորհուրդ եմ տալիս, որ մի ընտրացուցում էլ Նուշիկյանի գործով անես, դա վարկանիշդ էլ ավելի կբարձարցնի, քանի որ միաժամանակ գլխավոր դատախազին էլ «ցուցում» կստացվի...գուցե համարձակվե՞ս:
Քաղաքապետին ցուցում տալու մասին
ՀՀ Նախագահի նստավայր
Պարոն Ս. Սարգսյանին
Հարգելի Սերժ Ազատի,

Հարգանքով՝
ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր
Ռուբեն Թորոսյան