Նիկոլ Փաշինյան. «Սաշիկը ստիպված է լինելու Բալահովիտ-Երևան պազը քշի»
Մայիսի 1–ին Գյումրիում նախընտրական հանդիպում է անցկացրել հայ ազգային կոնգրեսը։ ՀԱԿ անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր ՆիկոլՓաշինյանըհայտարարել է, որ խորհրդարան անցնելուց հետո Սերժ Սարգսյանի եղբայր ՍաշիկՍարգսյանիամբողջ ունեցվածքը կոպեկ առ կոպեկ ստուգման են ենթարկելու.
Նիկոլ Փաշինյան. «Սաշիկը ստիպված է լինելու Բալահովիտ-Երևան պազը քշի»
Մայիսի 1–ին Գյումրիում նախընտրական հանդիպում է անցկացրել հայ ազգային կոնգրեսը։ ՀԱԿ անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խորհրդարան անցնելուց հետո Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի ամբողջ ունեցվածքը կոպեկ առ կոպեկ ստուգման են ենթարկելու.
–Ես կանխատեսում եմ, որ այդ ստուգման արդյունքում ոնց որ 95 թվին էր Սերժի ախպեր Սաշիկը Բալահովիտ-Երևան պազը քշում, էդ ստուգումներից հետո էլ ստիպված է լինելու Բալահովիտ-Երևան պազը քշի, որ իր ընտանիքը պահի։
Ն. Փաշինյանը իր խոսքը շարունակել է՝ ավելացնելով.
–Տիգրան Սարգսյանի կառավարությանը ՀՀ քաղաքացին հիշելու է, որ նա ասել էր` ճգնաժամի մասին մի՛ խոսեք, ճգնաժամ չի լինի, հետո հարբած ելույթ ունեցավ համարյա ուղիղ եթերում: Նրա կառավարության անդամները՝ նստած կառավարությունում, շարիկ են գլորում։ Էդ մարդկանց ուղարկենք իրենց տները, թող գնան իրենց էրեխեքի հետ ինչքան ուզում են շարիկ գլորեն։ Էս երկիրը իրանց համար շարիկ գլորելու տեղ չէ։
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն էլ նշել է, որ խորհրդարանի մեծ մասը ոչ մի բառ չի խոսել, քանի որ խոսել, գրել չգիտեն, կրթություն չեն ստացել։
–Էդ մարդիկ պառլամենետական են աշխատում խաշի ու քյաբաբի արանքում, էդ մարդիկ պառլամենտական են աշխատում շաքար ու ձեթ ձեռք բերելու արանքում,–ասել է նա։
7or.am