Էրզրումում կքննարկվեն հայ–թուրքական հարաբերությունները
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մայիսի 2-4–ը հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ Էրզրումում տեղի կունենա համաժողով, որին կմասնակցեն 75 գիտնականներ տարբեր երկրներից։ Թուրքիայի Հայ–թուրքական հարաբերությունների հետազոտական կենտրոնի տնօրեն Էրոլ Քյուրքչուօղլուն հայտնել է, որ համաժողովի ընթացքում ներկայացվելու են «երկու ժողովուրդների պատմությանը վերաբերող նոր փաստաթղթեր»։ «Հանդիպման առանցքը լինելու են հայ–թուրքական հարաբերությունները։ Դրանք քննարկվելու են պատմական, գիտական հարթություններում։ Համաժողովին մասնակցելու են գիտնականներ ԱՄՆ–ից, Ֆրանսիայից, Իրանից, Նորվեգիայից, Մեծ Բրիտանիայից, Ադրբեջանից։ Հանդիպմանը հրավիրված է Թուրքիայի պետական արխիվի տնօրենը»,–ասել է Քյուրքչուօղլուն։