Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Կանադայում
Ապրիլի 28-ին ՀՀ դեսպանության հովանավորությամբ եւ Կանադահայոց Թեմի Առաջնորդարանի կազմակերպությամբ Մոնրեալի հրչակավոր Քլոդ Շամփայն դահլիճում մեկնարկեցին Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունները Կանադայում:
Այդ կապակցությամբ համերգային ծրագրով Երևանից Կանադա են ժամանել երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանները: Միջոցառման պատվավոր հյուր՝ ԱՄՆ-ում եւ Կանադայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց Շուշիի ազատագրման շրջադարձային նշանակությունն Արցախի ազատամարտի համար: ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, վերհիշելով Շուշիում օտարազգիների հաստատման փաստը եւ գրեթե երկու դար հետո բերդաքաղաքի ազատագրման հերոսամարտը, կոչ արեց մշտապես միասնական գործել՝ ի փառս հայրենիքի եւ հայ ժողովրդի: Կանադահայոց թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Քալստանյանը կոչ արեց բոլորին տեր կանգնել ձեռքբերումներին եւ հաղթանակներին:
Երկու համերգները Մոնրեալում ապրիլի 28-ին եւ 29-ին անցան լեփ-լեցուն դահլիճներում՝ բուռն խանդավարությամբ: Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված հանդիսությունները շարունակվելու են Տորոնտոյում եւ Վանքուվըրում: