Վերջին մի քանի օրերի ընթացքում շատ վիրավորանքներ հնչեցին դասախոսներից ուսանողներին և հակառակը: Ազատ ուսանողների ֆորումը դատապարտում է նման պահվածքը թե ուսանողների, թե դասախոսների կողմից և ուզում հստակեցնել բոլոր կողմերի համար, որ մենք ոչինչ չունենք ոչ դասախոսների, ոչ էլ նորանշանակ պաշտոնակատար Գայանե Գասպարյանի դեմ, որի ունեցած ավանդը և վաստակը խորապես գնահատում ենք:
Ազատ ուսանողների ֆորումը դատապարտում է ցանկացած գործողություն, որը սեպ կխրի դասախոսների և ուսանողների միջև: Եվս մեկ անգամ կուզենք հստակեցնել, որ մեր պայքարը անձնավորված չէ. մենք չենք պայքարում ինչ-որ մեկի համար կամ ինչ-որ մեկի դեմ, մեր նպատակը մարդկանց դատապարտելը չէ, այլ` երևույթները: Մեր պայքարը օրենքի գերակայության և մարդու` մասնավորապես ուսանողների, իրավունքների պաշտպանվածության համար է. մի բան, որը նաև մեր իշխանություններն են կարևորում իրենց ելույթներում: Այսինքն կարելի է ասել՝ Ֆորումը կատարում է հանրօգուտ գործ` նպատակ ունենալով բարձրացնել ուսանողների հասարակական ակտիվությունը և իրենց իրավունքների և պարտականությունների քաջատեղյակությունը:
Այդ իսկ պատճառով մեզ` ուսանողներիս, չի կարող վերաբերել Պարոն Զոլյանի միջանձնային խնդիրները դասախոսների կամ համալսարանի այլ աշխատակիցների հետ, մինչ այն պահը, երբ օրենքի ոտնահարում չկա: Եթե վաղը հրապարակային, այլ ոչ թե քողարկված, ուսանողների աչքից հեռու, խախտվի մեկ այլ դասախոսի, ուսանողի, նույնիսկ մեզ չաջակցող կամ չգիտես թե ինչու անգամ իր թշնամին համարող, նույնն անելու ենք նրա համար:
Հավելելով նշենք, որ մեր շարքերում են այնպիսի ուսանողներ, ովքեր մի քանի տարի առաջ տեսնելով, որ մեր քաղաքում փակցվել էին մեր որոշ դասախոսներին կաշառակեր համարող, նրանց բարձր պատիվը և համբավը վարկաբեկող նկարներ, ոտքի ելան և պայքարեցին հանուն մեր վաստակաշատ դասախոսների, այն դեպքում, երբ ոչ մի այլ ԲՈՒՀ-ի ուսանող անգամ չփորձեց նման բան անել:
Ավելին, կան ուսանողներ, ովքեր ՈՒԽ նախագահի՝ մամուլին տված անպատասխանատու հայտարարությունից հետո, թե Մաշտոցի պուրակի հարցը ուսանողներիս խնդիրը չէ, ապացուցեցին հանրությանը, որ ԵՊԼՀ-ում սովորում են ինքնորոշված և իրենց քաղաքի խնդիրներով մտահոգ ուսանողներ: Ուղղակի պետք է հպարտանալ, որ մեր ուսանողները առանց վախենալու բարձրաձայնում են իրանց պահանջների մասին, այլ ոչ թե շատ դասախոսների նման տարիներ շարունակ լռում և սպասում նման հարմար առիթի, որպեսզի քարկոծեն ռեկտորին և բարձրաձայնեն իրենց խնդիրների մասին:
Եթե նրանք, ըստ իրենց, ունեցել են խնդիրներ, կարող էին բարձրաձայնել դրա մասին ավելի շուտ: Իսկ եթե մտածել են իրենց աշխատանքի մասին, ապա ուսանողներն էլ մտածելու բան ունեն, որովհետև նրանք բավականին մեծ չափով գումար են վճարում իրենց կրթության համար, և իրենց վճարածն էլ է վտանգի տակ: Այնպես որ, կխնդրեմ դասախոսներին՝ մեզ վիրավորելու և քարկոծելու փոխարեն հպարտանալ, որ գոնե իրենցից քաջ գտնվեցինք: ԱԶԱՏ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ՄԵՆՔ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՆՔ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԴԵՄ ԵՎ ՀԱՐԳՈՒՄ ԵՆՔ ՆՐԱՆՑ ՎԱՍՏԱԿԸ` ԱԿՆԿԱԼԵԼՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՐԳԱՆՔ ԵՎ ԸՄԲՌՆՈՒՄ:
Ազատ ուսանողների ֆորումի հայտարարությունը
Վերջին մի քանի օրերի ընթացքում շատ վիրավորանքներ հնչեցին դասախոսներից ուսանողներին և հակառակը: Ազատ ուսանողների ֆորումը դատապարտում է նման պահվածքը թե ուսանողների, թե դասախոսների կողմից և ուզում հստակեցնել բոլոր կողմերի համար, որ մենք ոչինչ չունենք ոչ դասախոսների, ոչ էլ նորանշանակ պաշտոնակատար Գայանե Գասպարյանի դեմ, որի ունեցած ավանդը և վաստակը խորապես գնահատում ենք:
Ազատ ուսանողների ֆորումը դատապարտում է ցանկացած գործողություն, որը սեպ կխրի դասախոսների և ուսանողների միջև:
Եվս մեկ անգամ կուզենք հստակեցնել, որ մեր պայքարը անձնավորված չէ. մենք չենք պայքարում ինչ-որ մեկի համար կամ ինչ-որ մեկի դեմ, մեր նպատակը մարդկանց դատապարտելը չէ, այլ` երևույթները: Մեր պայքարը օրենքի գերակայության և մարդու` մասնավորապես ուսանողների, իրավունքների պաշտպանվածության համար է. մի բան, որը նաև մեր իշխանություններն են կարևորում իրենց ելույթներում: Այսինքն կարելի է ասել՝ Ֆորումը կատարում է հանրօգուտ գործ` նպատակ ունենալով բարձրացնել ուսանողների հասարակական ակտիվությունը և իրենց իրավունքների և պարտականությունների քաջատեղյակությունը:
Այդ իսկ պատճառով մեզ` ուսանողներիս, չի կարող վերաբերել Պարոն Զոլյանի միջանձնային խնդիրները դասախոսների կամ համալսարանի այլ աշխատակիցների հետ, մինչ այն պահը, երբ օրենքի ոտնահարում չկա: Եթե վաղը հրապարակային, այլ ոչ թե քողարկված, ուսանողների աչքից հեռու, խախտվի մեկ այլ դասախոսի, ուսանողի, նույնիսկ մեզ չաջակցող կամ չգիտես թե ինչու անգամ իր թշնամին համարող, նույնն անելու ենք նրա համար:
Հավելելով նշենք, որ մեր շարքերում են այնպիսի ուսանողներ, ովքեր մի քանի տարի առաջ տեսնելով, որ մեր քաղաքում փակցվել էին մեր որոշ դասախոսներին կաշառակեր համարող, նրանց բարձր պատիվը և համբավը վարկաբեկող նկարներ, ոտքի ելան և պայքարեցին հանուն մեր վաստակաշատ դասախոսների, այն դեպքում, երբ ոչ մի այլ ԲՈՒՀ-ի ուսանող անգամ չփորձեց նման բան անել:
Ավելին, կան ուսանողներ, ովքեր ՈՒԽ նախագահի՝ մամուլին տված անպատասխանատու հայտարարությունից հետո, թե Մաշտոցի պուրակի հարցը ուսանողներիս խնդիրը չէ, ապացուցեցին հանրությանը, որ ԵՊԼՀ-ում սովորում են ինքնորոշված և իրենց քաղաքի խնդիրներով մտահոգ ուսանողներ: Ուղղակի պետք է հպարտանալ, որ մեր ուսանողները առանց վախենալու բարձրաձայնում են իրանց պահանջների մասին, այլ ոչ թե շատ դասախոսների նման տարիներ շարունակ լռում և սպասում նման հարմար առիթի, որպեսզի քարկոծեն ռեկտորին և բարձրաձայնեն իրենց խնդիրների մասին:
Եթե նրանք, ըստ իրենց, ունեցել են խնդիրներ, կարող էին բարձրաձայնել դրա մասին ավելի շուտ: Իսկ եթե մտածել են իրենց աշխատանքի մասին, ապա ուսանողներն էլ մտածելու բան ունեն, որովհետև նրանք բավականին մեծ չափով գումար են վճարում իրենց կրթության համար, և իրենց վճարածն էլ է վտանգի տակ: Այնպես որ, կխնդրեմ դասախոսներին՝ մեզ վիրավորելու և քարկոծելու փոխարեն հպարտանալ, որ գոնե իրենցից քաջ գտնվեցինք:
ԱԶԱՏ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ՄԵՆՔ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՆՔ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԴԵՄ ԵՎ ՀԱՐԳՈՒՄ ԵՆՔ ՆՐԱՆՑ ՎԱՍՏԱԿԸ` ԱԿՆԿԱԼԵԼՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՐԳԱՆՔ ԵՎ ԸՄԲՌՆՈՒՄ:
Ազատ ուսանողների ֆորում