Լրահոս

02.05.2012 13:00


Թևան Պողոսյան. «Եթե ական եմ, ուրեմն ական եմ բոլորի համար»

Թևան Պողոսյան. «Եթե ական եմ, ուրեմն ական եմ բոլորի համար»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարդու զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյանը, ով պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Ժառանգության» համամասնական ցուցակով, անդրադարձել է շրջանառվող լուրերին այն մասին, թե ինքը իշխանության դրածոն է այդ կուսակցության ցուցակում՝ իշխանության «ականը».

–Շատ ժամանակ անդրադարձ էր եղել նաև անձնական խնդիրներին՝ հատկապես նաև իմ անունն է շատ շոշափվել, որպես «ական»։ Ասեմ՝ եթե ական եմ, ուրեմն ական եմ բոլորի համար, քանի որ ինչպես անհատական ընկերներ ունեմ բոլոր քաղաքական կուսակցություններում, այնպես էլ բոլորի հետ ինչ–որ ծրագրեր կատարել ենք՝ սկսած ընդդիմադիր դաշտից, դուրս եկած պետական սեկտորի մասով,–ասել է Թևան Պողոսյանը։

Թևան Պողոսյանի խոսքով՝ իր ղեկավարած վերլուծական կենտրոնը համագործակցում է բոլոր ուժերի հետ՝ ներկայացնելով այլընտրանքային ծրագրեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը