Լյուդմիլա Սարգսյանը. «ՀՀԿ-ն իրականում երեք տոկոս ձայն չունի, ինչը չի կարելի ասել ԲՀԿ-ի մասին»
Այսօրվա ասուլիսին Սոցիալ–դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հայտնել է, որ եթե ընտրությունները չկեղծվեն, Հայ ազգային կոնգրեսը շատ մեծ հնարավորություն ունի ԱԺ-ում մեծամասնություն կազմելու՝ ավելացնելով, որ ընտրությունների արդյունքով իրենք կարող են լինել կամ առաջինը կամ երկրորդը:
«Քարոզարշավի ընթացքը ՀԱԿ-ին հիմքեր է տալիս ասելու, որ ՀՀԿ-ն իրականում երեք տոկոս ձայն չունի, ինչը չի կարելի ասել ԲՀԿ-ի մասին: Ինչ վերաբերում է ընտրությունների վերահսկման միասնական շտաբում ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, նորից եմ կրկնում` սա քաղաքական շահեր են, և այստեղ մեր քաղաքական շահերը համընկնում են»,-նշել է Լյուդմիլա Սարգսյանը։

7or.am