Կահիրեում Եգիպտոսի ՊՆ–ի շենքի մոտ անցկացվող ցույցի ժամանակ 6 մարդ է սպանվել, 100–ից ավելին վնասվածքներ է ստացել։ Բողոքողները հարձակման համար մեղադրել են ռազմական կառավարության անդամներին։ Ցուցարարները պնդում են, որ հանրահավաքները ցրելու համար կառավարությունը հրոսակների և քաղաքացիական հագուստ հագած զինվորականների է օգտագործում։
Ցուցարարներից շատերը ծայրահեղական իսլամիստ թեկնածու, սալաֆական Հազեմ Սալահ Աբու Իսմայիլի կողմնակիցներն են։ Եգիպտոսի ռազմական կառավարությունը Աբու Իսմայիլին արգելել է մասնակցել նախագահական ընտրություններին, որոնք տեղի կունենան Եգիպտոսում մայիսի 23–24–ին։
Կահիրեում ցույցերի ժամանակ 6 մարդ է զոհվել