Գալուստ Սահակյան. «Վարչապետին չեն մեկուսացրել քարոզարշավից»
Այսօր ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի առաջարկին՝ բանավիճել իր հետ, և լրագրողներին ասել է, թե իրենք իրար հետ վիճելու բան չունեն. ամբողջ օրը վիճում են, և իր հումորն ու սատիրան թույլ են տալիս չվիճել բանավիճելիս:
Նա նաև ավելացրել է, որ մայիսի 6–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ–ն պատրաստվելու է նախագահական ընտրություններին: Իսկ թե ինչո՞ւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը չի մասնակցում ՀՀԿ–ի նախընտրական հանդիպումներին, Գ. Սահակյանն ասել է, որ ամեն մեկն իր գործով է զբաղվում։
–Վարչապետին չեն մեկուսացրել քարոզարշավից, նա գործադիրի ղեկավարն է, և կուսակցությունը բավականաչափ արդյունավետ է համարում վարչապետի գործունեությունը,–ասել է Գ. Սահակյանը:

7or.am