Վերջին շրջանում, ինչպես մամուլում հրապարակված նյութերը, այնպես էլ առանձին քաղաքացիների դիմումները ահազանգում են, որ քաղաքացիներին անձնագրեր տալու գործընթացում հաճախ են արձանագրվել ձգձգումներ: Իրավիճակն իրավասու պաշտոնատար անձանց կողմից պատճառաբանվել է անձնագրեր չունենալով (մասնավորապես, քաղաքացիներին իրազեկել են, որ այդ պահին դեռևս չկան պատվիրված անձնագրեր, իսկ ստանալուն պես դրանք անհապաղ կհատկացվեն):
Սա ըստ էության իրավասու կառույցների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին անձնագրեր տալու օրենսդրության տարրական պահանջների խախտում է:
Բացի այդ, տարածված տեղեկատվության համաձայն զանգվածային բնույթ է կրում պաշտոնատար անձանցից ու այլ մասնավոր քաղաքացիներից ակնհայտ ապօրինի եղանակներով անձնագրեր հավաքելու, ինչ-ինչ գրանցումներ կատարելու դեպքերը, ինչը ոչ միայն զրկում է քաղաքացիներին իրականացնելու անձնագրերից օգտվելու իրենց իրավունքը, այլև` նպաստում է հանրային վախի և կասկածանքի մթնոլորտի ձևավորմանը:
Վերը շարադրվածի առնչությամբ, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածի, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետով, ՀՀ կառավարությունից ակնկալում եմ հետևյալ հարցերի պատասխաները.
1) վերջին 4 տարիների, այդ թվում` 2012թ. առաջիկա 4 ամիսների ընթացքում որքա՞ն անձնագիր է պատվիրվել, որքան է ստացվել և ինչ համամասնությամբ են դրանք բաշխվել` ըստ ամիսների,
2) տրված անձնագրերից քանի՞սն է տրվել առաջին անգամ և քանի՞սն է տրվել փոխանակման կարգով կամ որևէ այլ հիմքով (կորստյան և այլն),
3) կոնկրետ ի՞նչն է եղել վերջին շրջանում անձնագրերի բացակայության հիմքով անձնագրերն անհարկի ուշացումով հանձնելու բուն պատճառը, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել իրավիճակը շտկելու ուղղությամբ,
4) 2012թ. 4 ամիսների ընթացում քանի՞ մարդ է վարչական պատասխանատվության ենթարկվել անձնագրերն ապօրինի վերցնելու (Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 199-րդ հոդված), առանց անձնագրի կամ առանց գրանցման բնակվելու (նույն օրենսգրքի 195-րդ հոդված), առանց անձնագրերի կամ առանց գրանցման բնակության թույլատրելու (նույն օրենսգրքի 197-րդ հոդված) համար,
5) վերջին 4 տարիների ընթացքում քանի՞ մարդ է անձնագիր ստացել երկքաղաքացիություն ձեռք բերելու հիմքով և ինչ համամասնությամբ են դրանք բաշխվել` ըստ ամիսների,
6) որքա՞ն է կազմում անձնագրերի մնացորդը 2012թ. ապրիլի 30-ի դրությամբ:
Ակնակալում եմ, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում նշված 10-օրյա ժամկետում կքննարկեք սույն հարցումը և սպառիչ պատասխան կտաք: Քանի որ հարցումը անմիջականորեն վերաբերում է ընտրական գործընթացի օրինականությանը, իսկ հարցման պատասխանը չի ենթադրում լրացուցիչ ուսումնասիրություններ, քանզի այն սոսկ իրավասւ մարմինների տնօրինության տակ գտնվող տեղեկատվությանն է առնչվում, կարծում ենք, գրավոր պատասխանը կստացվի առավել սեղմ ժամկետում, ինչը համահունչ է հիշյալ օրենքի պահանջին և ընտրական իրավունքի խախտումների կանխարգելման անհրաժեշտության վերաբերյալ Ձեր հավաստիացումներին:
Արծվիկ Մինասյանն ակնկալում է վարչապետի պատասխանը
ՀՀ կառավարությանը
ՀՀ վարչապետ
Տիգրան Սարգսյանին
Հարգելի պարոն Վարչապետ,

Հարգանքով` Արծվիկ Մինասյան